«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ, Էգեյան ծովում հանգստանում է
Օրվա մամուլ
08:28 01/07/2025
Հայաստան

«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չէ, Էգեյան ծովում հանգստանում է

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այս լարված շրջանում, երբ երկրում ռեպրեսիաներ են մոլեգնում, թիրախավորվել է Հայաստանյայց եկեղեցին, սրբազաններ, հայտնի գործարար, ընդդիմության ներկայացուցիչներ են կալանավորվել, ընդդիմադիր ճամբարներից մեկի առաջնորդը` Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանում չէ:

Մեզ ասացին, որ նա Էգեյան ծովում` Հունաստանում, հանգստանում է և թիմի հետ շփվում է օնլայն եղանակով: «Հայաստան» դաշինքի անդամները, որպես կանոն, հրաժարվում են նման հարցերի պատասխանելուց, իսկ Բագրատ Միկոյանը միայն իր նախընտրած լրատվամիջոցների հետ է շփվում: Քոչարյանի ազգականներից մեկը մեզ հետ զրույցում հաստատեց միայն այն, որ նա երկրում չէ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder