Ուղևորի հեռախոսը գողացած տաքսու վարորդը ներկայացվել է նախաքննական մարմին․ գողոնը հայտնաբերվել է
Իրավունք
16:56 01/07/2025
Հայաստան

Ուղևորի հեռախոսը գողացած տաքսու վարորդը ներկայացվել է նախաքննական մարմին․ գողոնը հայտնաբերվել է

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունիսի 27-ին՝ ժամը 6․15-ին զանգահարած Քաջարան քաղաքի բնակիչ 49-ամյա տղամարդը հայտնել էր, որ ժամը 6-ի սահմաններում Երևանում նստել է տաքսի և տեղորոշիչը միացնելու համար բջջային հեռախոսը տվել վարորդին, ինչից հետո Թամանցիների փողոցի գազալցակայանում իջել է մեքենայից՝ մինչ վարորդը կլիցքավորեր մեքենան, սակայն նա հեռացել է՝ հափշտակելով հեռախոսը։

Ոստիկանությունից հայտնում են, որ համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են վարորդի ինքնությունը: Երևանի բնակիչ 36-ամյա տղամարդը բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 28-ին ներկայացել է բաժին՝ բերելով գողոնը: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder