Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թուրքերը չմտան Էջմիածին, բայց ՀՀ-ն զավթած չարիքը մտավ հայության ինքնության տաճար. Աղվան Վարդանյան
«Քաղաքակիրթ արձագանք. Սուրբ Էջմիածին,Մայր Աթոռ զենքով, դիմակով, բերետով ներխուժոմը սրբապղծություն է։ Դուք դա էլ արեցիք»,-խորհրդարանում իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ ՔՊ-ականներն անհավատ են, հայկականությունից զուրկ։
Նրա խոսքով՝ հայ մարդն ամեն օր ամոթահար է, քանի որ չէին պատկերացնում, որ իշխանությունները դրան էլ են ընդունակ։
«Մոնղոլները չմտան էջմիածին, թուրքերը չմտան Էջմիածին, բայց Հայաստանի Հանրապետությունը զավթած չարիքը մտավ հայության ինքնության տաճար, սա չեք մարսելու»,- ասաց Վարդանյանը։
Ընդդիմադիր պատգամավորը նենգ, վախկոտ արարք գնահատեց Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսներին ԱԱԾ նկուղում պահելը։
«Նրանցից յուրաքանչյուրի, ծառայության, բարի գործերի չնչինագույն մասն էլ չի արել ՔՊ-ն՝ հավաքաբար և իր «ոժդը»»,-հայտարարեց Վարդանյանը։
Նա նշեց, որ բարիք բերում են մեծ մարդիկ, իսկ չարիք՝ ոչնչությունները, հետևաբարա ՔՊ-ն հայի ինքնության հետ կապ չունի, ինքնիշխան չեն այլ ծառա են և այդ ժամկետն ավարտվելու է, սրբազանների խուցը դատարկ չի մնալու։
Հայտարարելով, որ Սամվել Կարապետյանի դեմ արածը երախտամոռություն է՝ Վարդանյանն հավելեց. «Նա ստեղծող, կառուցող է, դուք ՝ քանդող։ Նա բարեգործ է, դուք՝ չարի սպասավոր։ Նա ողնաշարով այրունով հայ է, խոսքի տեր, Մուշ-Ալաշկերտի հոգևորականների ժառանգ է, դուք անհայտ ծագումով և խոստումնազանց»։
Աղվան Վարդանյանն ասաց, թե ՍամվելԿարապետյանը չի կոտրվելու, այլ ՔՊ-ն է կոտրվելու և ժողովրդին կոչ արեց չընկրկել։