Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը միջազգային մրցաշարում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը
Ղազախստանի Ակտոբե քաղաքում ավարտվել է Վլադիմիր Դվորկովիչի հիշատակին նվիրված «Aktobe Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը: Մրցաշարին մասնակցել են 19 երկրների 68 շախմատիստներ, այդ թվում՝ 21 գրոսմայստերներ և 24 միջազգային վարպետներ:
Մրցաշարի միանձնյա հաղթող է ճանաչվել սերբ գրոսմայստեր Ալեքսեյ Սարանան, ով 9 հնարավորից վաստակել է 7 միավոր:
Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 6 միավորով զբաղեցրել է մրցանակային 8-րդ հորիզոնականը:
Միջազգային վարպետ Արթուր Դավթյանը վաստակել է 5 միավոր և զբաղերել 17-րդ հորիզոնականը:
