Էս տեմպերով՝ դուք Պատմության թանգարանն էլ դատարկելու եք և Նիկոլ Փաշինյանի համար դամբարան եք սարքելու. Խամոյան
Քաղաքական
14:21 01/07/2025
Հայաստան

Էս տեմպերով՝ դուք Պատմության թանգարանն էլ դատարկելու եք և Նիկոլ Փաշինյանի համար դամբարան եք սարքելու. Խամոյան

«Դուք պայքարում եք, որ միայն ՀԷՑ-ի դեմ, այլև անգամ Սամվել Կարապետյանի նկարներևի դեմ,ու մարդիկ որ 1-2ամսի առաջ կերազեին Սամվել կարապետյանին բարև տալ,այսօր Սպայդերմենի ծորերն հագած այստեղից մեծ-մեծելույթներ են ուզում ունենալ»,-խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբկացության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Նշելով, որ չի անդրադառանում ՀԷՑ-ի պետականացման գործընթացի՝ միջազգային դատարաններում պարտությունների, Արբիտրաժային դատարանի վճիռներին՝ պատգամավորն ասաց. «Սիրելի 1 մլն բաժանորդներ, երբ որ այս իշխանությունները ստանձնեն կառավարումը, պետականացնեն ՀԷՑ-ը, ձեր էլեկտրաէներգիան թանկանալու է և ոչ միայն դա, այն որակը որից դուք այսօր դժգոհ եք՝ կրկնակի վատն է լինելու։ Բերք մի օրինակ, որ մի բանի կառավարում ստանձնել եք և չեք տապալել»։

Նա հիշեցրեց,որ իշխանությունները պատերազմ են տանուլ տվել, ԱՆԻՖ և այլն։

 «Այս ամենից շատ է բոլշևիզմի նեխահոտը։ Էս տեմպերով՝ դուք վերջում պատմության թանգարանն էլ դատարկելու եք՝ Նիկոլ Փաշինյանի համար դամբարան եք սարքելու»,-հայտարարեց Ագնեսա Խամոյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Էս տեմպերով՝ դուք Պատմության թանգարանն էլ դատարկելու եք և Նիկոլ Փաշինյանի համար դամբարան եք սարքելու. Խամոյան