Ադրբեջանը ոչնչացնում է Ռուսաստանից ներմուծված սոխի օղակների հարյուրավոր կիլոգրամներ
Քաղաքական
10:08 01/07/2025
Տարածաշրջան

Ադրբեջանը ոչնչացնում է Ռուսաստանից ներմուծված սոխի օղակների հարյուրավոր կիլոգրամներ

Ադրբեջանի Սննդամթերքի անվտանգության գործակալությունը հայտարարել է Ռուսաստանից ներմուծված սոխի օղակների խմբաքանակի ոչնչացման մասին։

«Կայացվել է համապատասխան որոշում արտադրանքի խմբաքանակը ոչնչացվել է»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է հայտարարության մեջ։

Գործակալության տվյալներով՝ նմուշների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են պաթոգեն մանրէներ։ Նշվում է, որ սոխի օղակները արտադրվել են ռուսական «Միրատորգ-Զապադ» ձեռնարկությունում։

Անցյալ շաբաթ Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնեց Եկատերինբուրգում հանցավոր խմբավորման անդամների ձերբակալման մասին՝ կապված նախորդ տարիների սպանությունների հետ։ Ձերբակալությունների կապակցությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կանչեց Բաքվում Ռուսաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլկովիխին։ Ավելի ուշ Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը չեղյալ հայտարարեց Մոսկվա կատարելիք իր այցը՝ հղում անելով Եկատերինբուրգում սպանությունների մեջ կասկածվող ադրբեջանական ծագում ունեցող Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալությանը։ Երկիրը նաև չեղյալ հայտարարեց Ռուսաստանին վերաբերող բոլոր մշակութային միջոցառումները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ադրբեջանը ոչնչացնում է Ռուսաստանից ներմուծված սոխի օղակների հարյուրավոր կիլոգրամներ