Նույն մարդը, ով նախկինում պատասխանել էր՝ «շեֆու նարմալնի», հիմա ասում է՝ «քրեական վարույթ է հարուցվել». Արթուր Չախոյան
Հասարակություն
22:13 01/07/2025
Հայաստան

Նույն մարդը, ով նախկինում պատասխանել էր՝ «շեֆու նարմալնի», հիմա ասում է՝ «քրեական վարույթ է հարուցվել». Արթուր Չախոյան

Հանրային գործիչ Արթուր Չախոյանը գրում է. «Երկու ամիս առաջ անհերքելի փաստերով տեսանյութ էի հրապարակել, թե ինչպես են «բարեկարգման» անվան տակ 15 միլիոն դրամի համակարգային կոռուպցիա իրականացրել։

Տեսանյութի հղումը՝

https://www.facebook.com/Art.Chakhoyan/videos/580283231846115/

Ինչի առթիվ նաև գրությամբ տեղեկացրել էի Նիկոլ Փաշինյանին։ Ի պատասխան՝ գրավոր պատասխան ստացա, թե կոռուպցիա չկա, ամեն ինչ որակով է արվել։

Մի խոսքով՝ կարճ ասած՝ պատասխանել էին՝ «շեֆու նարմալնի»։

Բայց ՀՀ դատախազություն դիմելուց հետո տեսանյութում ներկայացված փաստերի հիման վրա հարուցվեց քրեական գործ։

Իսկ երբ փորձեցի գրությամբ պարզել՝ Երևանի քաղաքապետարանը որքան գումար է ամբողջությամբ վճարել այդ կոռուպցիոն «բարեկարգման» աշխատանքների համար, Շին-բարեկարգման վարչության պետ Անդրանիկ Թևոսյանը պատասխանում է՝ «քրեական վարույթ է հարուցվել»։ Այսինքն՝ նույն մարդը, ով նախկինում պատասխանել էր՝ «շեֆու նարմալնի», հիմա ասում է՝ «քրեական վարույթ է հարուցվել»։

Այս հրապարակման իմաստը կայանում է նրանում, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները այսուհետ չասեն, թե իբր Չախոյանը չափազանցնում է, մանիպուլացնում է ու գնում է չընդունված աշխատանքներն է ցույց տալիս՝ «հո մենք այդ աշխատանքները չենք ընդունելու»։

Բայց ես հստակ փաստերով ցույց տվեցի, որ նույնիսկ այն դեպքում, երբ պաշտոնյաներին նախապես տեղեկացնում ես կոռուպցիոն «բարեկարգման» աշխատանքների մասին, և այդ ամենը նաև գրավոր դիմումներով ես ամրագրում, միևնույն է՝ այդ կոռուպցիոն «բարեկարգման» աշխատանքների համար քաղաքապետարանը վճարում է։

Քանի որ սա ոչ թե անփույթություն է կամ պատահականություն, այլ՝ համակարգային կոռուպցիա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նույն մարդը, ով նախկինում պատասխանել էր՝ «շեֆու նարմալնի», հիմա ասում է՝ «քրեական վարույթ է հարուցվել». Արթուր Չախոյան