ՔԿ-ն՝ «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում անհետաձգելի քննչական գործողությունների մասին
Իրավունք
16:05 02/07/2025
Հայաստան

ՔԿ-ն՝ «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում անհետաձգելի քննչական գործողությունների մասին

Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք, որ առավոտյան «Տաշիր» ընկերությունների խմբի գլխավոր գրասենյակում խուզարկություն է ընթանում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՔԿ-ն՝ «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում անհետաձգելի քննչական գործողությունների մասին