Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը քննիչ հանձնաժողովի ՔՊ-ականներին հերթով մերժում է, չի տրամադրում զեկույցը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները գրավոր դիմել են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ պահանջելով իրենց տրամադրել 44-օրյա պատերազմի հանգա- մանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ամփոփ զեկույցը` ծանոթանալու համար:
Սակայն Քոչարյանը քննիչ հանձնաժողովի ՔՊ-ականներին հերթով մերժում է՝ չտրամադրելով զեկույցը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քոչարյանը մերժման մեջ նշել է, թե պատգամավորները զեկույցին կծանոթանան այն ժամանակ, երբ ինքը կներկայացնի այն: Այսինքն` որոշել է միանձնյա ներկայացնել հանձնաժողովի անունից կազմված զեկույցը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում