Եթե փողերի լվացում է եղել, ապա պետք է շնորհակալություն ասենք, որ երևում է՝ ինչը որտեղ գնաց. Աշոտյանի գործով դատական նիստ
Իրավունք
15:43 02/07/2025
Հայաստան

Եթե փողերի լվացում է եղել, ապա պետք է շնորհակալություն ասենք, որ երևում է՝ ինչը որտեղ գնաց. Աշոտյանի գործով դատական նիստ

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում,  դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի քրեական վարույթի քննությունը:

Դատակիան նիստի ժամանակ Աշոտյանի պաշտպաններից Տիգրան Աթանեսյանն ասաց. «Հարգարժան դատարան, նշում եք, որ հարկային ստուգումը  չի ֆիքսել խախտումներ, բայց  պետական վերահսկողական ծառայությունն ինչ որ  ժամանակահավածի համար ֆիքել է խախտումներ։

Բայց  դրանք հաշվապահական  հաշվառման խախտումներ չեն։

Բոլոր փոխանցումները տեսնում եք, օրինական բոլորը կան։

Ուզում եմ ասել՝ եթե փողերի լվացում է  եղել, ապա պետք է շնորհակալություն ասենք, որ ամեն ինչ երևում է՝ ինչը որտեղ գնաց»։

Նշենք, որ նիստին ներկա չէ Արմեն Աշոտյանը։

168.аm-ը գրում է, որ ոստիկանության համապատասխան ծառայողները նրան չէին ներկայացրել դատարան՝ ռեսուրսների ոչ բավարար լինելու պատճառով. «Այլ կերպ ասած՝ ՆԳՆ ծառայողների ծանրաբեռնվածության պատճառով Արմեն Աշոտյանը չէր ներկայացվել դատարան: Պաշտպաններն առաջարկեցին իրենք գնալ, բերել Աշոտյանին, դատավորն ասաց` դա հակասում է դատարանի որոշմանը: Այնուամենայնիվ, Արմեն Աշոտյանի բացակայությամբ, բայց առընթեր հարցերի քննարկմամբ դատական նիստը շարունակվեց»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder