Թրամփը կոչ է անում երկրով մեկ ներգաղթյալների համար «ալիգատորային» բանտեր կառուցել
Իրավունք
14:32 02/07/2025
Աշխարհ

Թրամփը կոչ է անում երկրով մեկ ներգաղթյալների համար «ալիգատորային» բանտեր կառուցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել մյուս նահանգներին հետևել Ֆլորիդայի օրինակին, որը անօրինական ներգաղթյալների համար նախատեսված կալանավայր է կառուցել կոկորդիլոսներով և այլ վտանգավոր կենդանիներով լի տարածքում։

«Սա հիանալի ընտրություն էր տեղանքի տեսանկյունից։ Մենք կցանկանայինք տեսնել նման կալանավայրեր շատ նահանգներում»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է նա Ֆլորիդայում կենտրոն այցելությունից հետո տված մամուլի ասուլիսում։ Ամերիկայի առաջնորդի խոսքով՝ այս պրակտիկան «որոշ պահի կարող է դառնալ համակարգային»։

Անօրինական ներգաղթյալների համար նախատեսված նոր կալանավայրը, որը գտնվում է Ֆլորիդայի Էվերգլեյդս ազգային պարկի խորքում գտնվող նախկին ռազմական օդանավակայանի տեղում, արդեն ստացել է «Ալիգատոր Ալկատրաս» ոչ պաշտոնական մականունը՝ Սան Ֆրանցիսկոյի հայտնի բանտի նմանությամբ։ Շրջակա տարածքը ճահճուտ է, որտեղ բնակվում են բազմաթիվ ալիգատորներ, կոկորդիլոսներ և թունավոր օձեր։

Մամուլի հետ զրույցի ժամանակ Թրամփը նշել է, որ կենտրոնը կառուցվել է «մեկ շաբաթից էլ պակաս ժամանակում», և որ նման շինությունների կառուցումը, ընդհանուր առմամբ, շատ ավելի էժան է, քան նոր բանտերի կառուցումը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder