Խորոնքի գողին գտել են
Իրավունք
16:55 02/07/2025
Հայաստան

Խորոնքի գողին գտել են

Ոստիկանություն հունիսի 24-ին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Խորոնք գյուղում գտնող իր տնից գողություն է կատարվել: Մեկնել է Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը:

Ոստիկանության փոխանցմամբ, տուժած քաղաքացին հայտնել է, որ հունիսի 18-ից 24-ը բացակայել են տնից, և հենց այդ ընթացքում՝ բացել էին տան հետնամասի պատուհանը և գողացել ոսկեղեն ու գումար:

Բացահայտման գործում օգնության եկան նաև Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, և հունիսի 26-ին բնակարանային գողությունն արդեն բացահայտված էր: Տուժածի համագյուղացի 26-ամյա երիտասարդը ձերբակալվեց, ներկայացվեց բաժին, որտեղ էլ խոստովանեց արարքը: Գողոնը վերադարձվել է տիրոջը:

Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder