Վաղուց ժամանակն է, որ քպ-ական պատգամավորները անդամակցեն Ադրբեջանի պատվիրակություններին. Մանե Թանդիլյան
Իրավունք
21:19 02/07/2025
ԼՂՀ

Վաղուց ժամանակն է, որ քպ-ական պատգամավորները անդամակցեն Ադրբեջանի պատվիրակություններին. Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը գրում է.

«Քպ-ական պատգամավորները չեն միացել և կողմ չեն քվեարկել ԵԱՀԿ Խորհրդարական վեհաժողովի «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և մարդասիրական խնդիրներ» բանաձևում ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանի կողմից փոփոխության առաջարկին, որով պահանջվում է, որ մինչև գերիների անվերապահ ազատ արձակումը, ԵԱՀԿ-ից կամ ԵԱՀԿ անդամ պետություններից, հասարակական կազմակերպությունների և մեդիա ներկայացուցիչներից դիտորդների ներկայության ապահովումը՝ մշտադիտարկելու գերիների պահման պայմանները և դատական գործընթացները։

Վաղուց ժամանակն է, որ քպ-ական պատգամավորները անդամակցեն Ադրբեջանի պատվիրակություններին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder