Տեղյակ չեմ, թե ինչ գործողություն է կատարվում «Տաշիր» ընկերությունների խմբի գլխավոր գրասենյակում. Փաստաբան
Իրավունք
13:13 02/07/2025
Հայաստան

Տեղյակ չեմ, թե ինչ գործողություն է կատարվում «Տաշիր» ընկերությունների խմբի գլխավոր գրասենյակում. Փաստաբան

Փաստաբան Ռուբեն Հակոբյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում «Տաշիր» ընկերությունների խմբի գլխավոր գրասենյակում։

«Ինձ  կանչել են մասնակցելու ինչ-որ վարույթային գործողության։ Ինչ է, չգիտեմ։ Ոչնչից տեղյակ չեմ, նախապես մեզ չեն ծանուցել»,- լրագրողներին ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ տեղյակ չէ, թե ինչ վարույթի շրջանակում է տեղի ունենում  գործողությունը։

«Նույնիսկ չգիտեմ՝ խուզարկություն է, թե ինչ է»,- ասաց Ռ.Հակոբյանն  ու մտավ ներս։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder