Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եթե փողերի լվացում է եղել, ապա պետք է շնորհակալություն ասենք, որ երևում է՝ ինչը որտեղ գնաց. Աշոտյանի գործով դատական նիստ
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի քրեական վարույթի քննությունը:
Դատակիան նիստի ժամանակ Աշոտյանի պաշտպաններից Տիգրան Աթանեսյանն ասաց. «Հարգարժան դատարան, նշում եք, որ հարկային ստուգումը չի ֆիքսել խախտումներ, բայց պետական վերահսկողական ծառայությունն ինչ որ ժամանակահավածի համար ֆիքել է խախտումներ։
Բայց դրանք հաշվապահական հաշվառման խախտումներ չեն։
Բոլոր փոխանցումները տեսնում եք, օրինական բոլորը կան։
Ուզում եմ ասել՝ եթե փողերի լվացում է եղել, ապա պետք է շնորհակալություն ասենք, որ ամեն ինչ երևում է՝ ինչը որտեղ գնաց»։
Նշենք, որ նիստին ներկա չէ Արմեն Աշոտյանը։
168.аm-ը գրում է, որ ոստիկանության համապատասխան ծառայողները նրան չէին ներկայացրել դատարան՝ ռեսուրսների ոչ բավարար լինելու պատճառով. «Այլ կերպ ասած՝ ՆԳՆ ծառայողների ծանրաբեռնվածության պատճառով Արմեն Աշոտյանը չէր ներկայացվել դատարան: Պաշտպաններն առաջարկեցին իրենք գնալ, բերել Աշոտյանին, դատավորն ասաց` դա հակասում է դատարանի որոշմանը: Այնուամենայնիվ, Արմեն Աշոտյանի բացակայությամբ, բայց առընթեր հարցերի քննարկմամբ դատական նիստը շարունակվեց»։