Զարմանալի է, թե ոստիկանությունն ինչու չէր կատարել իր պարտականությունն ու չէր ապահովել Արմեն Աշոտյանի ներկայությունը դատական նիստին. Պաշտպան
Քաղաքական
16:30 02/07/2025
Հայաստան

Զարմանալի է, թե ոստիկանությունն ինչու չէր կատարել իր պարտականությունն ու չէր ապահովել Արմեն Աշոտյանի ներկայությունը դատական նիստին. Պաշտպան

«Շատ զարմանալի է, թե ոստիկանությունն ինչու չէր կատարել իր կարևոր պարտականությունն ու չէր ապահովել Արմեն Աշոտյանի ներկայությունը դատական նիստին»,- ՀՀԿ փոխնախագահ Արեմն Աշոտյանի գործով դատական նիստից հետո ասաց պաշտպաններից Ռուբեն Մելիքյանը։

Նա նշեց, որ որպես պատճառ նշվել է ոստիկանության ծանրաբեռնվածությունը։

«Ամեն դեպքում խստորեն քննադատելով սա, դա էական ազդեցություն չունեցավ վարույթի ընթացքի վրա, քանի որ չէին ներկայացել նաև ծանուցված վկաները։ Մեզ համար կարևոր է, որպեսզի վկաների հարցաքննությունն արագ ու արդյունավետ իրականացնենք»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ դատարանը քննեց այլ միջնորդություններ, որոնք կապված չէին Արմեն Աշոտյանի հետ։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին  Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացվել է 2 ամսով՝ մինչև 2025թ. օգոստոս:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Զարմանալի է, թե ոստիկանությունն ինչու չէր կատարել իր պարտականությունն ու չէր ապահովել Արմեն Աշոտյանի ներկայությունը դատական նիստին. Պաշտպան