Այստեղ ընդհանրապես քրեական գործ չկա, իրավական աբսուրդ է. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի դեմ հարուցված վարույթի մասին
Քաղաքական
11:10 02/07/2025
Հայաստան

Այստեղ ընդհանրապես քրեական գործ չկա, իրավական աբսուրդ է. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի դեմ հարուցված վարույթի մասին

«Սամվել Կարապետյանի գործը մի առանձնահատկություն ունի. այստեղ ընդհանարպես քրեական գործ չկա»,-հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ խոսելով Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական վարույթի մասին։

Բանախոսը մանրամասնեց, Կարապետյանին մեղսագրվում է արարք, որը ենթադրում է հստակ իշխանության զավթման կոչ, մինչդեռ ընդհանրապես առկա չէ ոքրևէ կոչ։

«Քրեական գործ կոչին վերաբերող կոչի բացակայության պայմաններում։ Սա իրավական աբսուրդ է։ Բայց իհարկե, աբսուրդն ունի ակոնւք, որտեղից ձևավորվեց այս աբսուրդը։ Բոլորս շատ լավ հիշում ենք, թե ինչ սկսեց կատարվել 2025 թ. հունիսի 17-ին»,-ասաց փաստաբանը։

Վարդևանյանը նշեց, մենք տեսանք, թե ինչպես գործադիր իշխանության ղեկավարը ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով ներկայացրեց այնպիսի խոստումներ, որոնք ուղղված էին այդ թվում Սամվել Կարապետյանի նկատմամաբ հաշվեհարդար տեսնելուն, որն աննախադեպ էր, եվրոպական որևէ երկրում նման բան չենք տեսել, երբ ֆեյսբուքում հնչեցվի խոստում քրեական հետապնդման, հաշվեհարդարի։

«Սա իսկապես աննախադեպ էր։ Այդ կետից սկսած՝  մենք ունենք քաղաքական հետապնդման փաստական տվյալ,  Սամվել Կարապետյանի նկատմամբ 2025 թ. հունիսի 17-ից սկիզբ առաջ գործընթացը, որը վերածվեց քրեական հետապնդման, հանդիսանում է քաղաքական հետապնդում։ Ակնհայտ է, որ այս ամենը ստեղծշվեց նրանից ելնելով, որ սամվել Կարապետյանն արտահայտեց իր վերաբերմունքը մեր եկեղեցու, Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։ սա նույնպես աքսիոմատիկ ճշմարտություն է։ Ասեմ ավելին, դրա հետ համաձայն է նաև քննիչը»,-ընդգծեց Վարդևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այստեղ ընդհանրապես քրեական գործ չկա, իրավական աբսուրդ է. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի դեմ հարուցված վարույթի մասին