Ամենավառ երազում չէի կարող պատկերացնել, որ կկանգնեմ Հովիկ Աղազարյանի ու ձեր մեջտեղում. Գառնիկ Դանիելյան
Քաղաքական
13:44 03/07/2025
Հայաստան

Ամենավառ երազում չէի կարող պատկերացնել, որ կկանգնեմ Հովիկ Աղազարյանի ու ձեր մեջտեղում. Գառնիկ Դանիելյան

«Ամենավառ երազում չէի կարող պատկերացնել, որ կկանգնեմ Հովիկ Աղազրյանի ու ձեր մեջտեղում»,-դիմելով ՔՊ-ականներին՝ ամբիոնից հայտարարեց դաշնակցական պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Այս խոսքերից հետո դահլիճից սկսկեցին ռեպլիկներ հնչել, Դանիելյանն ընդհատեց ելույթը, Ալեն Սիմոնյանը զգուշացրեց՝ դուրս կգրավիրի դահլիճից, իր գործընկեր Վ. Վարդանյանին էլ նախազգուշացում հայտարարեց։

Դանիելյանը շարունակեց, այնպես չի, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները OK են խմբակցությաննախկին ադամ Գեղամ Նազարյանի ելույթների հետ, բայց եերբեք թույլ չեն տալիս այն բառապաշարը:

«Պարոն Պարսիլյան, ես լինեմ, ուրիշը լինի, ասենք հա, Դուք կիրթ մարդ, գրագետ մարդ, էս ինչ միիի... Չի կարելի, ամոթ է»,-ասաց Դանիելյանը դիմելով Հովիկ Աղազրյանի հասցեին վիրավորանք հնչեցրած ՔՊ-ական պատգամավոր Տիգրան Պարսիլյանին։

Վերջինը տեղիղ արձագանքեց, Սիմոնյանը նախազգուշացում հայտարարեց իր թիմակցին, ապա երկրորդ անգամ վերականգնեց Դանիելյանի ելույթի համար տրամադրված 2 րոպեն։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ամենավառ երազում չէի կարող պատկերացնել, որ կկանգնեմ Հովիկ Աղազարյանի ու ձեր մեջտեղում. Գառնիկ Դանիելյան