Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ավտովթարից մաhաgել է Լիվերպուլի» և Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Դիոգու Ժոտան
Այսօր ավտովթարից մահացել է «Լիվերպուլի» և Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Դիոգու Ժոտան։
Մեքենայում եղել են Դիոգուն և նրա եղբայրը՝ Անդրեն։
Ոստիկանությունից մանրամասներ են հայտնել վթարից. «Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ մեքենայի անվադողը պայթել է վազանց կատարելիս։ Վթարի հետևանքով մեքենան բռնկվել է, և երկու մարդ մահացել է։
Դատաբժշկական փորձաքննության արդյունքների համաձայն՝ մահացածներից մեկը Դիոգու Ժոտան է, երկրորդը՝ նրա եղբայր Անդրե Ֆելիպեն»։
Մեքենայից գրեթե ոչինչ չէր մնացել։

2024/2025 մրցաշրջանում Դիոգո Ժոտան բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 խաղ, խփել է ինը գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալը պորտուգալացի խաղացողի շուկայական արժեքը գնահատել է 40 միլիոն եվրո։





