«Տաշիր գրուպ»-ում իրականացված խուզարկություններից հետո 2 անձ կալանավորվել է
Իրավունք
15:24 03/07/2025
Հայաստան

«Տաշիր գրուպ»-ում իրականացված խուզարկություններից հետո 2 անձ կալանավորվել է

«Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում նախօրեին իրականացված անհետաձգելի քննչական գործողություններից ու խուզարկությունից հետո 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում): Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

«Կա 2 կալանավորված, ևս 2-ի նկատմամբ էլ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ ենք տարել դատարան»,- ասաց նա։ 

Հիշեցնեք, որ նախօրեին Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ: 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Տաշիր գրուպ»-ում իրականացված խուզարկություններից հետո 2 անձ կալանավորվել է