Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինդոնեզիայի Արևելյան Ճավա նահանգի Բանյուվանգի նավահանգստից դեպի Բալի մեկնելուց մոտ 25 րոպե անց խորտակվել է լաստանավ, որի վրա եղել է 53 ուղևոր և անձնակազմի 12 անդամ։
Reuters-ը, հղում անելով Ինդոնեզիայի որոնողական-փրկարարական գործակալությանը, գրում է, որ զոհվել է չորս մարդ, 38-ը անհետ կորել են համարվում, իսկ 23-ը ողջ են։
Հաղորդվում է, որ լաստանավում օտարերկրացիներ չեն եղել, միայն Ինդոնեզիայի քաղաքացիներ։
Բի-Բի-Սի-ն գրում է, որ լաստանավի խորտակման պատճառները անհայտ են։
Լաստանավի օպերատորը տեղական լրատվամիջոցներին հայտնել է, որ նավի անձնակազմը շարժիչի խնդրի մասին հայտնել է վթարից կարճ ժամանակ առաջ։
Այս երթուղին հաճախ օգտագործվում է Ճավա և Բալի միջև ճանապարհորդող տեղացիների կողմից։
Լաստանավը տեղափոխում էր տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ բեռնատարներ։