Կառավարությունը սակագնային քվոտա սահմանեց Իրանից ներմուծվող մի շարք գյուղատնտեսական ապրանքների վրա
Տնտեսություն
11:00 03/07/2025
Հայաստան

Կառավարությունը սակագնային քվոտա սահմանեց Իրանից ներմուծվող մի շարք գյուղատնտեսական ապրանքների վրա

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում ընդունեց 2025 թվականի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման լիցենզիայի տրամադրման ընթացակարգը սահմանելու, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին որոշումը։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումը և Համաձայնագրի կիրարկումն ապահովելու նպատակով մշակել է «2025 թվականի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ծավալները հաստատելու, դրանց նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման լիցենզիայի տրամադրման ընթացակարգը սահմանելու, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որը սահմանում է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սակագնային քվոտայի շրջանակներում  առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ծավալների բաշխման կարգը:

Հաշվի առնելով, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում ոչ սակագնային կարգավորման պատասխանատու պետական կառավարման մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, ուստի վերջինս ճանաչվում է առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների  ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին։

Որաշմամբ սակագնային քվոտա սահմանվեց.

-Ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք՝(Gallus domesticus) թարմ, պաղեցրած կամ սառեցրած, 

-Կարտոֆիլ՝ թարմ կամ պաղեցրած՝ բացառությամբ սերմնացուի,

-Լոլիկ թարմ կամ պաղեցված,

-Կաղամբ գլուխ, ծաղկակաղամբ, շաղգամակաղամբ, տերևակաղամբ և Brassica ցեղի այլ նույնանման ուտելի բանջարեղեն` թարմ կամ պաղեցրած,

-Գազար, շաղգամ` թարմ կամ պաղեցրած,

-Ճակնդեղ սեղանի, քոշմորուք, նեխուր արմատային, ամսական բողկ և այլ նույնանման ուտելի արմատապտուղներ` թարմ կամ պաղեցրած,

-Վարունգներ և մանրավարունգներ` թարմ կամ պաղեցրած,

-Խնձոր թարմ,

-Լոլիկներ՝ պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման վրա։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder