Զարմանալիորեն մի քանի ամիս առաջ ներընդդիմադիր որոշ շրջանակներ էլ անընդհատ «նավոդկեք» էին անում Սերժ Սարգսյանի վրա՝ թե բա ինչի՞ չեն նստացնում. Աբրահամյան
Քաղաքական
09:20 03/07/2025
Հայաստան

Զարմանալիորեն մի քանի ամիս առաջ ներընդդիմադիր որոշ շրջանակներ էլ անընդհատ «նավոդկեք» էին անում Սերժ Սարգսյանի վրա՝ թե բա ինչի՞ չեն նստացնում. Աբրահամյան

«ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեմ իրականացվող գործողությունների շրջանակներում, իշխանությունը նախագահ Սարգսյանի դեմ արդեն 4-րդ գործն է ուղարկում դատարան:

Արդեն մեռելներին են գերեզմաններից հանում` ցուցմունքներ գրել տալիս ու էլի հետ ճանապարհում»,- նշել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

Ըստ նրա, իշխանության քարոզչությանը հարուստ նյութեր մատակարարելու համար, յուրաքանչյուր գործի հիմքում տարբեր չարչարկված ձևակերպումներ են դնում, որպեսզի հետագայում թանկով ծախեն հասարակության վրա:

«ՀԳ. Զարմանալիորեն մի քանի ամիս առաջ, ներընդդիմադիր որոշ շրջանակներ էլ անընդհատ «նավոդկեք» էին անում Սերժ Սարգսյանի վրա, թե բա` ինչի՞ չեն նստացնում Սերժ Սարգսյանին, ինչի քրեական գործերն առաջ չեն գնում: Դե իշխանությունն էլ անհաղորդ չմնաց այդ հորդորներին, համագործակցությունը համատեղ ջանքերով կայացվեց»,- գրել է Աբրահամյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder