Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Փաշինյանի ու Ալիևի հաջորդ հանդիպումը կկայանա Դուբայում. Middle East Eye
Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները կհանդիպեն Դուբայում հուլիսի վերջին։ Այս մասին գրել է Middle East Eye պարբերականը։
«Երկու առաջնորդները վերջին անգամ հանդիպել են մայիսին՝ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, որտեղ նրանք խոստացել են բաց պահել հաղորդակցության ուղիները։ Չնայած Հայաստանն ու Ադրբեջանը մարտին համաձայնության եկան խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, Բաքուն դեռևս պնդում է մի քանի լրացուցիչ պայմանների վրա՝ նախքան համաձայնագիրը պաշտոնապես ստորագրելը։ Ադրբեջանը պահանջում է, որ Երևանը փոփոխի իր սահմանադրությունը՝ վերացնելով ադրբեջանական տարածքի մասին հղումները, դադարեցնելով Եվրոպական Միության մոնիթորինգային առաքելությունը (EUMA) Հայաստանում և լուծարելով ԵԱՀԿ Մինսկի խումբը, որին Բաքուն մեղադրում է կողմնակալության մեջ վերջին երեք տասնամյակների ընթացքում»,-գրում է աղբյուրը։