«Հրապարակ». Իրեն համեմատել է Լյուդովիկոս 14-րդի հետ
Օրվա մամուլ
07:57 03/07/2025
Հայաստան

«Հրապարակ». Իրեն համեմատել է Լյուդովիկոս 14-րդի հետ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Լյուդովիկոս 14-րդն է «Պետությունը ես եմ» արտահայտության հեղինակը: Ամերիկյան համալսարանում «իրական Հայաստանի» վերաբերյալ դասախոսության ժամանակ Փաշինյանը հայտարարել է. «Ինչպես Լյուդովիկոսն է ժամանակին ասել՝ պետությունը ես եմ, այնպես էլ մեր դեպքում Տիգրան արքան, Արտաշես արքան են եղել... հետևաբար, սա ևս փաստում է, որ մեր պետությունը մեր ինքնությունն է»: Ապա տողատակերով հասկացրել է, որ պետությունը նաև ինքն է, և իր դեմ ցանկացած ոտնձգություն ոտնձգություն է պետության, մեր ինքնության դեմ։

Ի դեպ, Լյուդովիկոս 14-րդը պատմության մեջ մնացել է որպես նվաճող, հզոր բանակ ու նավատորմ ստեղծած միապետ։ Նրա շրջանը Ֆրանսիայի պատմության մեջ կոչվել է Ոսկե դար, ինքը` Արև արքա, որի օրոք ծաղկել են գիտությունը, մշակույթը, ճարտարապետությունը: Այնպես որ՝ համեմատության ոչ մի եզր»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder