Հուլիսի 4-ին մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների լրացուցիչ՝ 3-րդ փուլը
Կրթություն, գիտություն
19:08 03/07/2025
Հայաստան

Հուլիսի 4-ին մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների լրացուցիչ՝ 3-րդ փուլը

Գնահատման և  թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը գրում է․

«Վաղը՝ հուլիսի 4-ին մեկնարկում է բուհի ընդունելության միասնական քննությունների լրացուցիչ՝ 3-րդ փուլը: Քննությունները տեղի են ունենալու Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի քննական կենտրոնում:

8 առարկա հանձնելու համար հայտագրվել է 180 դիմորդ: Վաղը՝ առաջին քննական օրը, հայոց լեզու և հայ գրականություն է հանձնելու 21 հոգի: Քննության տևողությունը 3 ժամ է: Արդյունքների հրապարակումը՝ հաջորդ օրը»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder