Մեկ օրում Իսրայելի հարվածներից Գազայում զոհվել է ավելի քան 118 մարդ
Քաղաքական
17:06 03/07/2025
Աշխարհ

Մեկ օրում Իսրայելի հարվածներից Գազայում զոհվել է ավելի քան 118 մարդ

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողության հետևանքով պաղեստինյան անկլավում զոհվել է առնվազն 118 մարդ։ Այդ մասին իր Telegram ալիքում հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։

«Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 118 մարդու մարմին, ևս 581 պաղեստինցի վիրավորվել է»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասվում է նախարարության հայտարարության մեջ։ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայի հատվածում զոհերի ընդհանուր թիվը հասել է 57,130-ի, իսկ վիրավորների թիվը՝ 135,173-ի, հավելել են պաղեստինցի բժիշկները։

Մայիսի 18-ին հրեական պետության իշխանությունները հայտարարեցին, որ Իսրայելի պաշտպանության ուժերը մտել են «Գիդեոնի կառքերը» գործողության վճռական փուլ՝ Գազայի հատվածում պաղեստինյան Համասի շարժումը ջախջախելու համար։ Նեթանյահուի գրասենյակի տվյալներով՝ «ցամաքային ուժերը խորանում են Գազայի հատվածում», իրականացնելով «նպատակային հարվածներ Համասի կառույցների դեմ և զբաղեցնելով կարևոր դիրքեր»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեկ օրում Իսրայելի հարվածներից Գազայում զոհվել է ավելի քան 118 մարդ