Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է վերջին 24 ժամվա ընթացքում 100-ից ավելի զոհերի մասին
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, մոտ 250-ը վիրավորվել են։ Այդ մասին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։
Ըստ գերատեսչության՝ վերջին 24 ժամվա ընթացքում ոլորտի հիվանդանոցներ են տեղափոխվել 247 վիրավոր և 107 մահացածի մարմին, այդ թվում՝ փլատակների տակից դուրս են բերվել ավելի վաղ զոհված 3 մարդու մնացորդներ։ Բացի այդ, գերատեսչությունը նշել է, որ իսրայելական հարձակումների անհայտ թվով զոհեր մնում են փողոցների և ճանապարհների փլատակների տակ, և շտապօգնության անձնակազմն ու փրկարարները չեն կարողանում հասնել դրանց։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերին հակամարտության սրումից ի վեր Գազայում մահացածների ընդհանուր թիվը հասել է 53,762-ի, ևս 122,197 մարդ վիրավորվել է։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ 2025 թվականի մարտի 18-ից ի վեր զոհերի թիվը հասել է 3613-ի, վիրավորվել է 10156 պաղեստինցի։