Դարեր շարունակ հայ բարերաները միշտ եղել են եկեղեցու կողքին , սա է հայկական բանաձևը․ Ռուբեն Մելքոնյան
Հասարակություն
20:11 04/07/2025
Հայաստան

Դարեր շարունակ հայ բարերաները միշտ եղել են եկեղեցու կողքին , սա է հայկական բանաձևը․ Ռուբեն Մելքոնյան

Դարեր շարունակ հայ բարերաները միշտ եղել են եկեղեցու կողքին , սա է հայկական բանաձևը։ Այս մասին  ի  պաշտպանություն Սամվել Կարապետյանի կազմակերպված հավաք-երթի ընթացքում  իր ելույթում ասաց  թուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։

«Ես  մեկն եմ այն քաղաքացիներից և հայերից, որոնք համաձայն չեն ստեղծված իրավիճակին, մեր իրականության շատ ու շատ արատավոր կողմերի հետ,որոնց մասին ես երբեք չեմ լռել և չեմ լռելու։  Իմ պահվածքն ու իմ մոտեցումները հենված են մասնագիտական և քաղաքացիական պատկերացումների ու գիտելիքների վրա։ Այդ առումով ես, ինչպես և բոլորդ, չենք կարող ընդունել մեր Առաքելական սուրբ եկեղեցու և  մեր եկեղեցին պաշտպանողների դեմ իրականացված այս հալածանքները»,- ասաց թուրքագետը։

Նա նաև խոսեց հայկական բանաձևի մասին, որն ըստ նրա, երկար դարեր եղել է հայկական իրականության անբաժանելի մասը։

«Այդ բանաձևը ազգային բարերարներ և եկեղեցի միասնությունն է։ Դարեր շարունակ ազգային բարերարները միշտ եղել են եկեղեցու կողքին, միշտ սատարել են եկեղեցուն, միշտ աջակցել են եկեղեցուն, իսկ դժվար պահերին միշտ պաշտպանել են եկեղեցուն։ Սա է հայկական բանաձևը։Սա է հայկական ձևը, որը դարերի փորձություն է անցել և հասել է մեր օրեր։ Այսօր էլ՝ 21-րդ դարում, այդ համագործակցությունը, այդ բանաձևը՝ բարերարներ- եկեղեցի, տալիս է արդյունքներ։ Այս բանաձևի շնորհիվ է, որ դարերով կառուցվել են եկեղեցիներ, ստեղծվել են տարատեսակ արժեքներ, աշխատություններ, և հիմա՝ շրջելով Հայաստանում, նայելով տարբեր եկեղեցիներ, դպրոցներ, կարող եք տեսնել, որ դրանք տարբեր դարերի բարերարների ու եկեղեցու համագործակցության հայկական բանաձևի, հայկական ձևի արդյունքներն են։ Վերջերս շատ է խոսվում Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» աշխատության մասին։ Այդ աշխատությունը նույնպես ազգային բարերարների և եկեղեցու համագործակցության արդյունք է»,- ասաց Մելքոնյանը։

 

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դարեր շարունակ հայ բարերաները միշտ եղել են եկեղեցու կողքին , սա է հայկական բանաձևը․ Ռուբեն Մելքոնյան