Բազմաթիվ մարդիկ են եկել՝ մասնակցելու ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի երթին. ՈՒՂԻՂ
Քաղաքական
17:23 04/07/2025
Հայաստան

Բազմաթիվ մարդիկ են եկել՝ մասնակցելու ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի երթին. ՈՒՂԻՂ

Մայրաքաղաքի Արամի փողոցում գտնվող «Սիզոնս»՝ նախկին Մալիբու այգին այս պահին մարդաշատ է։ Այստեղ ժամը 18։00-ին հայտարարվել է հավաք, ապա երթ դեպի ԱԱԾ մեկուսարան՝ ի պաշտպանության ազատությունից զրկված գործարար, բարերար Սամվել Կարապետյանի։

Հավաքի մասնակիցները երթով կգնան Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման վայրը՝ «Երևան-Կենտրոն» Քերակատարողական հիմնարկ, որը ԱԱԾ շենքի տարածքում է։ 
Հիշեցնենք, որ Կարապետյանի նկատմամաբ հետապնդումները սկսվցին հունիսի 17-ին երբ նա հարցազրույցում ի պաշտպանության եկեղեցու հայտարարություն էր արել. «Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։  

Երևանի ընդհանուր իրավասության  քրեական դատարանի որոշմամբ հունիսի 18 ին Սամվել Կարապետյանի կալանավորվեց երկու մասով։ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն այսօր անփոփոխ է թողել այդ որոշումը։ 

Ըստ մեղադրաքի, Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ: Կարապետյանի փաստաբաներն առաջադրված մեղադրանքն անհիմն, գործընթացն ապօրինի են որակում, իսկ կարապետյանի ՔԿՀ-ից հղած նամակներում խոստանում է այս ամենի դեմի պայքարել «մեր ձևով»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բազմաթիվ մարդիկ են եկել՝ մասնակցելու ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի երթին. ՈՒՂԻՂ