«Տրանսնեֆտ»-ի փոխնախագահ Անդրեյ Բադալովը Մոսկվայում ընկել է պատուհանից և մահացել
Տնտեսություն
11:39 04/07/2025
Աշխարհ

«Տրանսնեֆտ»-ի փոխնախագահ Անդրեյ Բադալովը Մոսկվայում ընկել է պատուհանից և մահացել

«Տրանսնեֆտ»-ի փոխնախագահ Անդրեյ Բադալովը Մոսկվայում ընկել է պատուհանից։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 4-ի առավոտյան Ռուբլլյովսկոյե մայրուղում, որտեղ բնակվում էր նավթային ընկերության 62-ամյա թոփ մենեջերը; Այդ մասին գրում է «Մաշ» Թելեգրամ ալիքըը։ Բադալովը պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի հուլիսից։

2022 թվականի սկզբից Ռուսաստանի Դաշնությունում տեղի է ունեցել նավթագազային արդյունաբերության հետ կապված ռուս գործարարների մահվան մի շարք դեպքեր։ Խոսքն արդեն առնվազն տասը դեպքի մասին է։ Դրանք որակվել են ինքնասպանություններ, սակայն միջադեպերի հանգամանքները մնում են անհասկանալի։ Որոշ դեպքերում գործարարները պատուհաններից են ընկել, մյուսներում՝ այլ կերպ են ինքնասպանություն գործել։

Բադալովը «Տրանսնեֆտ»-ի փոխնախագահ է դարձել 2021 թվականին, իսկ մինչ այդ աշխատել է որպես «Վոսխոդ» հետազոտական ​​ինստիտուտի գլխավոր տնօրեն։ «Տրանսնեֆտ»-ում Բադալովը զբաղվել է արտադրության ու բիզնես գործունեության թվային վերափոխման և ավտոմատացման հարցերով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder