Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր մենք ականատես ենք լինում իրավական տեռորի և աբսուրդի։ Այս մասին ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի կազմակերպված հավաք-երթի ընթացքում իր ելույթում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
«2025 թվականի հունիսի 17-ին անվանի գործարար, բարերար Սամվել Կարապետյանը տալիս է հարցազրույց, որի շրջանակներում հայտնում է այն, ինչ ձեզանից յուրաքանչյուրը կիսում է։ Սամվել Կարապետյանը ասում է, որ Հայ առաքելական մեր սուրբ եկեղեցուն միջամտելն անթույլատրելի է։ Ասում է, որ պետք է պաշտպանենք մեր եկեղեցին՝ մեր ձևով։ Ժողովուրդ ջան, այս հարցազրույցի մեջ կոչ չկա։Բայց ի՞նչ է տեղի ունենում մեր իրականությունում։ Ժամեր անց մեղադրանք է առաջադրվում՝ իշխանությունը բռնությամբ զավթելու կոչերի համար։ Հիմա ստացվում է՝ մենք բոլորս միասին, որ ասում ենք՝ եկեղեցուն պաշտպանում ենք, կոչ ենք անում իշխանություն զավթելու, բա սա աբսուրդ չի՞։ Ընդհանրապես իրավաբանությունում, եթե խոսում ենք կոչի մասին, պետք ա լինի կոչ, եթե չկա կոչ, ո՞նց կարա լինի կոչի մասին մեղադրանք»,- ասաց Վարդևանյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։