Երևանում տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից
Օրվա թեմա
09:55 04/07/2025
Հայաստան

Երևանում տրանսպորտի վճարման թղթային QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից

 Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային  QR կոդով տարբերակն օգոստոսի 1-ից դուրս կգա շրջանառությունից։

«Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային  QR կոդով մեկերթ տոմսը նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բայց իրականում այն սկսել են հաճախ օգտագործել նաև ամենօրյա ուղևորները:

QR կոդը միշտ չէ, որ լավ է տպվում թղթի վրա, ինչի հետևանքով հաճախ չի ընթերցվում սարքի կողմից՝ ուղևորի համար ստեղծելով անհարմարություն, ինչպես նաև առաջացնում է այլ տեխնիկական և գործառնական խնդիրներ, որոնք խոչընդոտում են համակարգի հուսալի և սահուն աշխատանքը:

Հաշվի առնելով տեխնոլոգիական և էկոլոգիական գործոնները՝ օգոստոսի 1-ից թղթային տարբերակը աստիճանաբար դուրս կգա շրջանառությունից՝ փոխարինվելով ավելի հարմար ու հուսալի լուծումներով.

🔹 Տրանսպորտային քարտ
🔹 Անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերերից, բացի ՎՏԲ-ից)
🔹 Բջջային հավելված»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 

Տրանսպորտային քարտը կարելի է ձեռք բերել՝

🔹 Մետրոպոլիտենի կայարանների տերմինալներից կամ գանձապահներից,
🔹 Telcell սպասարկման կետերից,
🔹 Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակների ինֆո կետերից:

Տրանսպորտային քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝

🔹 transport.yerevan.am կայքում,
🔹 Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder