«Հրապարակ». Իշխանությունները ոչ մի տոն բաց չեն թողնում՝ սիրաշահելու ուժայիններին կամ պետական ծառայողներին
Օրվա մամուլ
07:57 04/07/2025
Հայաստան

«Հրապարակ». Իշխանությունները ոչ մի տոն բաց չեն թողնում՝ սիրաշահելու ուժայիններին կամ պետական ծառայողներին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սահմանադրությունն ամենօրյա ռեժիմով ոտնահարող իշխանությունները Սահմանադրության օրվա առթիվ` հուլիսի 5-ին ընդառաջ, պարգևատրել են պետական ապարատի աշխատակիցներին։ Խորհրդարանի աշխատակազմը և պատգամավորները ևս անմասն չեն մնացել՝ աշխատավարձի մեկ դրույքաչափով պարգևատրվել են բոլորը։

Հիշեցնենք. եղել են տարիներ, երբ այս օրվա առիթով պարգևավճարներ չեն հատկացվել, ինչպես 2022-2023 թթ., երբ երկրի ներքաղաքական իրավիճակում հարաբերական կայունություն էր, սակայն վերջին տարիներին իշխանությունները ոչ մի տոն բաց չեն թողնում՝ սիրաշահելու ուժայիններին կամ պետական ծառայողներին: Սա նրանց վերջին հենարանն է, որ ամեն գնով փորձում են պահպանել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder