Ակադեմիական կրթություն չունեն, մասնագետ չեն, բայց վարդապետին վարդապետական դասեր են տալիս․ Ռուբեն վարդապետ Զարգարյան
Հասարակություն
19:14 04/07/2025
Հայաստան

Ակադեմիական կրթություն չունեն, մասնագետ չեն, բայց վարդապետին վարդապետական դասեր են տալիս․ Ռուբեն վարդապետ Զարգարյան

«Հեշտ է թիրախավորել ինչ-որ մեկին՝ մանավանդ շահարկելով նկարի պատմությունը»,- արձագանքելով լրագրողի հարցին, ասաց  Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ շարունակելով․

«Մայր Տաճարի զանգակատունը, որն իր ոճի մեջ շքեղ ճարտարապետական կառուցվածք ունի՝ ի տարբերություն Մայր Տաճարի բուն մասի, որը պարզ կառույց է, 17-րդ դարում է վեր խոյացել։Ճակատին գիտեք ո՞ւմ դիմապատկերն է, բարերարի՝ Անտոն Չելեջի, բայց որևիցե մեկը չի ասում՝ Մայր Տաճարի զանգակատան վրա այս ում դիմապատկերն է, որովհետև այդ բարերարը այլևս չի ապրում և մրցակից չէ մեզ։ Մյուս կարևոր բանը՝ Ռուբեն Սևակ։ Թանգարանը կամ Մայր Աթոռում, որի հենց մուտքին այդ ամբողջ հավաքածուն նվիրատված ընտանիքի, ամուսինների դիմանկարներն են փակցված, մի անգամ դուք որևիցե շահարկում լսե՞լ եք այդ առումով, մի որևէ անդրադարձ լսե՞լ եք՝ ոչ։ Հիմա Սամվել Կարապետյանի նկարը կախված է այն շենքում, որը ինքն է հովանավորել։Տաճարինը չէ ընդ որում, պարզապես Վեհարանի շենքն է, այն էլ Վեհարանի հետ այնքանով կապ ունի, որ այդ շենքի մի մասն է, բայց դա էլ է թանգարանային հատված»,- ասաց վարդապետը։

Անդրադառնալով Աննա Հակոբյանի կրթական արշավին, վարդապետն ընդգծեց․

«Ովքե՞ր են կարծիք հայտնում և օգտագործելով իրենց լայն ազդեցությունը հասարակական մտքի և գաղափարի մտայնության վրա, փորձում իրենց գաղափարախոսությունը տարածել։ Նրանք, ովքեր չունեն ակադեմիական կրթություն, ովքեր մասնագետ չեն և խոսում են այնպիսի թեմաներից, որոնց մասնագետը չէ, եթե այդ միտքը արտահայտել որևիցե պատմաբան, ես կփորձեի գոնե բանավիճել, հիմա այն հարցը, որ դուք տալիս եք ինձ, ես ինչպե՞ս բանավիճել, մանավանդ որ նա իմ առջև էլ կանգնած չի, որ ես բանավիճել, հասկանո՞ւմ եք»։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder