Մաhաgել է «Արարատի» նախկին ավագ Ռուդիկ Եղիազարյանը
Սպորտ
23:01 04/07/2025
Հայաստան

Մաhաgել է «Արարատի» նախկին ավագ Ռուդիկ Եղիազարյանը

81 տարեկան հասակում կյանքից հեռացել է Երևանի «Արարատի» նախկին ավագ Ռուդիկ Եղիազարյանը։ Լուրը հայտնում է «Արարատ» ֆուտբոլային ակումբը։ 

Ռուդիկ Եղիազարյանը «Արարատի» կազմում հանդես է եկել 1964–1971 թվականներին։ 1965-ին թիմի հետ նվաճել է ԽՍՀՄ առաջին խմբի ոսկե մեդալը՝ ապահովելով վերադարձ Բարձրագույն խմբում։ Ընդհանուր առմամբ, նա «Արարատի» կազմում անցկացրել է 155 խաղ և խփել 12 գոլ։

Իր կարիերայի ընթացքում նա ներկայացրել է նաև Գյումրու «Շիրակը», Դոնեցկի «Շախտյորը» և Դուշամբեի «Պամիրը»։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder