4 ԱԹՍ հարվածել է մերձմոսկովյան Սերգիև Պոսադ շրջանին, ՌԴ ԶՈՒ ՀՕՊ-ը կարողացել է որսալ միայն մոտ 50 ԱԹՍ
Քաղաքական
09:44 04/07/2025
Աշխարհ

4 ԱԹՍ հարվածել է մերձմոսկովյան Սերգիև Պոսադ շրջանին, ՌԴ ԶՈՒ ՀՕՊ-ը կարողացել է որսալ միայն մոտ 50 ԱԹՍ

Մոսկվայի մերձակայքում գտնվող Սերգիև Պոսադի շրջանի վրա անօդաչու թռչող սարքեր են հարձակվել։ Այդ մասին իր Telegram ալիքում հայտնել է շրջանի ղեկավար Օքսանա Երոխանովան։

Երոխանովայի խոսքով՝ Զվեզդոչկա միկրոշրջանի մոտակայքում այս պահին հայտնի է չորս պայթյունի դեպք։ Հարձակման հետևանքով մեկ տղամարդ վիրավորվել է՝ թեթևակի բեկորային վնասվածքներով։

ՌԴ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ գիշերվա ընթացքում ԶՈՒ ՀՕՊ-ը կարողացել է որսալ միայն մոտ 50 ԱԹՍ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
4 ԱԹՍ հարվածել է մերձմոսկովյան Սերգիև Պոսադ շրջանին, ՌԴ ԶՈՒ ՀՕՊ-ը կարողացել է որսալ միայն մոտ 50 ԱԹՍ