Դավիթ Համբարձումյանը՝ Փաշինյանին. Մարդիկ այլևս սպառնալիքներից, բանտերից չեն վախենում
Քաղաքական
18:33 04/07/2025
Հայաստան

Դավիթ Համբարձումյանը՝ Փաշինյանին. Մարդիկ այլևս սպառնալիքներից, բանտերից չեն վախենում

Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացում վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը քիչ առաջ իր համակիրների մեծ խմբով ժամանեց Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգի՝ աջակցություն հայտնելու գործարար, բարերար Սամվել Կարապետյանին։

«Կարևոր է՝ բոլորը հասկանան, որ այս ճանապարհին որևէ քաղբանտարկյալ միայնակ չէ։ Սա աջակցության երթ է, մենք մեր աջակցություն ենք հայտնում ազգային բարերար Սամվել Կարապետանին»,-ասաց նա․

Լրագրողները նրան հարցրեցին, ինչպե՞ս է գնհատում Նիկոլ Փաշինյանի՝ ՀԷՑ-ի աշխատակիցներին սպառնալը։ Նա արձագնքեց. «Մարդիկ այլևս չեն վախենում սպառնալիքներից, ի՞նչ պետք է անեն, մարդկանց բանտարկե՞ն, մարդիկ չեն վախենում բանտերից»։

Դ. Համբարձումյանը խոսեց նաև իմպիչմենթի գործընթացի մասին, հույս հայտնեց, որ ընդդիմությունը կմիավորվի այդ գործընթացի շուրջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դավիթ Համբարձումյանը՝ Փաշինյանին. Մարդիկ այլևս սպառնալիքներից, բանտերից չեն վախենում