Չեմ կարող անմասն մնալ իմ համերկրացու, մեծ հայի նկատմամբ բռնաճնշումների դեմ բողոքի գործողություններից. Մամիկոն Ասլանյան
Քաղաքական
17:44 04/07/2025
Հայաստան

Չեմ կարող անմասն մնալ իմ համերկրացու, մեծ հայի նկատմամբ բռնաճնշումների դեմ բողոքի գործողություններից. Մամիկոն Ասլանյան

Անազատության մեջ գտնվող գործարար, բարերար  Սամվել Կարապետյանին իր աջակցությունը հայտնելու համար Մալիբուի այգում է նաև Մամիկոն Ասլանյանը, որը տևական ժամանակ կալանավայրում էր այն բանի համար, որ ընտրվել էր Վանաձորի քաղաքապետ։

«Ես այն մարդն եմ, որ 2 տարի 7 ամիս ապօրինքի քաղաքական հետապնդման հետևանքով անցկացրեց բանտում, ես չեմ կարող անմասն մնալ իմ համերկրացու, մեծ հայի նկատմամբ իրականացվող բռնաճնշումների դեմ բողոքի գործողություններից, դրսևորումից»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մամիկոն Ասլանյանը։

Նա համոզված է՝ Կարապետյանի հայտնի հայտարարության մեջ որևէ քրեորեն պատժելի կոչ չկա, իրական պատճառներն  այլ են, սկսած տնտեսական ճնշումներից՝ մինչև Սամվել կարապետյանի ազդեցություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder