Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միակ ճանապարհը՝ իմպիչմենտի գործընթացին միանալն է․ Դավիթ Համբարձումյան
«Ընդդիմադիր գործիչները ուշ,թե՝ շուտ կմիավորվեն ։ Միակ ճանապարհը՝ իմպիչմենտի գործընթացին միանալն է, օրենքով նախատեսված կերպով։ Հուսով եմ՝ այսպես էլ կլինի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մասիսի համյանքապետ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Դավիթ Համբարձումյանը, որը ևս միացել է հաջակցություն Սամվել Կարապետայնին կապմակերպված երթին։
Ինչ վերաբերում է եկեղեցու դեմ կազմակերպված արշավին, ապա Դավիթ Համբարձումյանի համոզմամբ՝ Ազգային եկեղեցական ժողովը 1999 թ․-ին Գարեգին 2-րդ Ամենայն Հայրապետին ընտրել է որպես Հայոց կաթողիկոս, հետևապես այդ հարցը, նրա կարծիքով, փակ է։ Անդրադառնալով այսօրվա երթին, Համբարձումյանն ասաց․
«Ես կարծում եմ, որ սա աջակցության երթ է, և շատ կարևոր է, որպեսզի բոլորը հասկանան՝ որևէ քաղբանտարկյալ այս ճանապարհի ընթացքում միայնակ չէ, և ժողովրդի կողմից ունի աջակցություն։ Կարծում եմ՝ կարևոր նախաձեռնություն է։ Մենք մեր ընկերներով, մեր թիմակիցներով բոլորս մասնակցում ենք և մեր աջակցություն ենք հայտնում ազգային բարերար Սամվել Կարապետյանին և ցանկանում ենք օր առաջ ազատում»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։