Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայրը Քովիդից պաթոլիգիկ վախի պատճառով երեխաներին տարիներով պահել է անտառում
Իտալիայի Լաուրիանո քաղաքում սոցիալական ծառայությունները հայտնաբերել են երկու երեխաների, որոնց հոլանդացի հայրը երեք տարուց ավելի թաքցրել էր անտառային խրճիթում՝ COVID-19-ի և այլ հիվանդությունների նկատմամբ պաթոլոգիկ վախի պատճառով։ Այս մասին հաղորդում է Corriere della Sera թերթը՝ հղում անելով անչափահասների դատախազությանը։
Ըստ աղբյուրի, 54-ամյա հայրը մասնագիտությամբ քանդակագործ է։ Նա հրաժարվել է պատվաստել երեխաներին և արգելել է նրանց դիմակ կրել՝ վախենալով «վիրուսներ տարածելու համաշխարհային դավադրություններից»։
Նա իր ընտանիքը Գերմանիայից տեղափոխել է Իտալիա և բնակեցրել անտառում գտնվող մի լքված տանը։ 6 և 9 տարեկան երեխաները չէին կարողանում խոսել, կարդալ, գրել։
Ընտանիքը գտնվել է միայն 2024 թվականի ապրիլին, երբ ջրհեղեղը ստիպեց տարհանվել տարածքը։ Ժամանած կարաբինիերը երեխաներին հայտնաբերել է հակասանիտարական պայմաններում։ Դատարանը անհապաղ զրկել է ծնողական իրավունքներից՝ անընդունակ համարելով երեխաներին դաստիարակելու համար. մայրը լիովին անտեսել էր երեխաներին, իսկ հայրը ստեղծել էր ծայրահեղ մեկուսացման պայմաններ։
Երեխաները գտնվում են հատուկ հաստատությունում՝ հոգեբանների հսկողության ներքո։ Նրանց սպասվում է երկար վերականգնողական շրջան. սոցիալական զրկանքի հետևանքները համեմատելի են Մաուգլիի համախտանիշի հետ։