Ռուսները դադարել են գնել դեպի Ադրբեջան տուր փաթեթներ, զբոսաշրջիկների հոսքը նվազել է 40%-ով
Քաղաքական
16:51 05/07/2025
Տարածաշրջան

Ռուսները դադարել են գնել դեպի Ադրբեջան տուր փաթեթներ, զբոսաշրջիկների հոսքը նվազել է 40%-ով

KP.RU-ն որոշել է պարզել, թե ինչպես է Բաքվի և Մոսկվայի միջև սրվող հակամարտությունը ազդել զբոսաշրջության վրա, անվտանգ է արդյոք Ադրբեջան մեկնելը և ինչպես են վերաբերվում սովորական ադրբեջանցիները Ռուսաստանից եկած հյուրերին։

Ռուսաստանի զբոսաշրջային արդյունաբերության միության (ՌԶԱՄ) փոխնախագահ Յուրի Բարզիկինն ասել է, որ Բաքու զբոսաշրջիկների հոսքը նվազել է 40%-ով. «Այս 40% անկումը գործնականում նոր ամրագրումների բացակայություն է։ Բաքվում նոր ամրագրումները գործնականում չկան։ Մարդիկ սպասում են իրավիճակի պարզաբանմանը։

Շատերը հույս ունեն, որ այս իրավիճակը բավականին արագ կլուծվի։ Ահա թե ինչու արդեն գնված տուրերի զանգվածային չեղարկումներ չկան, զբոսաշրջիկների հոսքի 60%-ը մնում է»։

Հարցին՝ ճի՞շտ է, որ այժմ վտանգավոր է թռչել Բաքու, նա պատասխանել է. «Նախ, Արտաքին գործերի նախարարության զգուշացումը կա։ Բաքու մեկնողները պետք է «ուշադիր քննարկեն ստեղծված իրավիճակը»։ Երկրորդ, իմ կարծիքով, պարզապես լուրջ պատճառներ չկան արդեն գնված տուրերը չեղարկելու համար։

Այնուամենայնիվ, Ռուսաստանի զբոսաշրջային արդյունաբերության միության  դեռևս խորհուրդ է տալիս հետևել իրադարձությունների զարգացմանը այս անկանխատեսելի ժամանակահատվածում և ձեռնպահ մնալ ցանկացած թռիչքից ստեղծված իրավիճակում» ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռուսները դադարել են գնել դեպի Ադրբեջան տուր փաթեթներ, զբոսաշրջիկների հոսքը նվազել է 40%-ով