Շղթայված արդարադատություն. Ակցիա ՍԴ դիմաց
Քաղաքական
13:56 05/07/2025
Հայաստան

Շղթայված արդարադատություն. Ակցիա ՍԴ դիմաց

Սահմանադրության օրվա առթիվ ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացնում Սահմանադրական դատարանի շենքի դիմաց։ Նրանք այստեղ են բերել երկաթե կապանքներով շղթայված Սահմանադրությունը՝ նշելով, որ Հայաստանում տապալված է օրենքի ուժը, ոտնահարված է ժողովրդի արժանապատվությունը։

«Օրենքի գերակայության փոխարեն գործում է  սմս-ային արդարադատություն, իրավապահների կողմից՝ նիկոլոհաճո քաղաքալանություն։ Իսկ ո՞ւր են մնացել սահմանադրական դրույթները։ Երևի նույն բունկերներում, որտեղ Նիկոլ Փաշինյանը թաքնվելով հանձնեց Արցախի Հանրապետությունը»,-հայտարարեց ակցիայի մասնակիցը՝ ընդգծելով, որ Սահմանադրության գրեթե բոլոր դրույթները խախտվել ու ոտնահարվել են։

Ակցիայի մասնակիցները հուսով են, որ շուտով երիտասարդներն իրենց ձեռքով ազատելու են Սահմանդրությունը շղթաներից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Շղթայված արդարադատություն. Ակցիա ՍԴ դիմաց