Կա վարչապետի թեկնածու, որը մերժելի չէ և չունի հակավարկանիշ․ քաղտեխնոլոգը՝ Սամվել Կարապետյանի թեկնածության մասին
Քաղաքական
16:31 05/07/2025
Հայաստան

Կա վարչապետի թեկնածու, որը մերժելի չէ և չունի հակավարկանիշ․ քաղտեխնոլոգը՝ Սամվել Կարապետյանի թեկնածության մասին

Ի պաշտպանություն Սամվել Կարապատեյանի երեկ կազմակերպված հավաք-երթի մասնակիցների բողոքը զարգանալու միտում ունի։ Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ  մեկնարկային պահը բավականին հաջողված էր։

«Կա վարչապետի  թեկնածու, որը մերժելի չէ և հակավարկանիշ, որպես այդպիսին, չունի։ Նա ընկալվում է որպես ոչ նախկին։ Այսինքն՝ չենք կարող նախկինների հետ կապել,  ազգային հողի վրա կալանավորված անձ է, որովհետև եկել է եկեղեցին պաշտպանելու, և ֆինանսական կախում չունի հայ իշխանություններից, չնայած այստեղ ունի բիզնեսի որոշ տեսակներ, որոնք նրանցից  խլում են (ՀԷՑ-ը, «Տաշիր» ընկերությունը), բայց մեծամասամբ իր բիզնեսը դրսում է, այսինքն՝ ֆինանսական կախում չունի, նախկինների հետ առնչություն չունի։ Այսինքն՝ իմիջային գրավչություն ունի, որը համապատասխան «ռասկռուտկա» անելու դեպքում կամ հանրահռչակելու  դեպքում, կա  բավականին նաև պարարտ հող»,- ասաց Բադալյանը։

Քաղաքական տեխնոլոգը նկատեց, որ մեր երկրում կա բավականին մեծ ընտրազանգված, որոնք երբեք չեն քվերարկի գործող իշխանության օգտին, հետևաբար վարչապետի թեկնածու, որը կարող է արժանանալ հանրության վստահությանը, կարող է լինել Սամվել Կարապետյանը։

 «Ընտրազանգված, որը ոչ մի պայմաններում չի քվեարկի գործող իշխանության օգտին, բայց կքվեարկի մեկ այլ քաղաքական գործչի օգտին, որը կլինի նրան մրցակից, իսկ տվյալ պահին այդ մրցակիցը համարվում է Սամվել Կարապետյանը։ Այո, կան բոլոր նախադրյալները և , եթե գործընթացն ամբողջովին տեխնոլոգիապես ճիշտ ընթանա, ապա կարող է  բավականին հաջող արդյունք ունենալ, եթե ամեն ինչ ճիշտ հաշվարկել»,- ընդգծեց Բադալյանը։

 

Մեր դիտարկմանը, թե Սամվել Կարապետյանն աչքի չի ընկել ակտիվ քաղաքականությամբ զբաղվելով և արդյոք հանրությունը նրան կարող է ընկալել քաղաքական գործչի կերպարում, Բադալյանն ասաց․

 

«Այն , որ  նախկին քաղաքական գործընթացներում նա մասնակցություն չի ունեցել, տվյալ պահին  դա իր օգտին է խոսում, ոչ թե՝ ի վնաս իրեն, որովհետև, եթե դու ունենում ես որոշակի նախկին գործընթաց, դու ասոցացվում ես նախկինի հետ, որոնց նկատմամբ կա ամեն դեպքում որոշակի վերապահում։ Թեև հիմա այդ «նախկին-ներկա» շահարկումն այլևս  չի աշխատում, ինչպես ցույց տվեց Գյումրիի քաղաքային ընտրությունները, երն ամենանախկին վառ ներկայացուցիչը կարողացավ դառնալ  Գյումրիի քաղաքապետ։ Սամվել Կարապետյանի դեպքում նախկին գործընթացի բացակայությունը հօգուտ իրեն է, և այո, նա կարող է առնվազն ժամանակավոր, վարչապետի թեկնածու լինել՝ մինչև մյուս տարվա հունիսի 7 կանալիք Ազգային ժողովի ընտրությունները։ Ընտրություններից հետո արդեն նոր քաղաքական  համայնապատկեր կարող է ձևավորվել Հայաստանում, եթե այս ընթացքում, ասենք, վարչապետը հեռացվի պաշտոնից»,- ասաց քաղաքական տոխնոլոգը։

Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերի շրջանում քննարկվող անվստահության գործընթացի սկսել-չսկսելուն, ապա Արմեն Բադալյանի համոզմամբ՝ այս պահին նման գործընթաց չպետք է սկսել։

«Անվստահության գործընթաց հիմա ընդհանրապես պետք է սկսել, որովհետև այն կարող է դրական արդյունք տալ լավագույն դեպքում՝ աշնանը։  Եթե 100 %-ով վստահ չես, որ կունենաս 54 ձայն, ուրեմն անվստահության գործընթացն սկսել պետք չէ, քանի որ այն սկսելով պետք է նաև ավարտել։ Իսկ ավարտելու համար պետք է նվազագույնը  54 քվե, հակառակ դեպքում կարող ենք ավարտված համարել անվստահության գործընթացը։ Վարչապետին հնարավոր է հեռացնել Սահմանադրությամբ թույլատրելի մեթոդներով՝ ցույցեր, երթեր և այլ միջոցառումներ կիրառելով կարելի հասնել վարչապետի հրաժարականին։ Հիմա այս դեպքում ՝ որքանով կստացվի, դժվարանում եմ ասել»,-ասաց մեր զրուցակիցը։

Քաղաքական տեխնոլոգն անդրադառնալով ընդդամադիր ուժերի՝ ստեղծված իրավիճակում անելիքներին, ասաց․ «Միայն խորհրդարանի կենտրոնական ամբիոնից խոսալը կամ վարչապետին հարց տալը, դա պատգամավորի գործունեության 5 %ն է, իսկ մնացած 95 % գործունեության դեպքում  ակտիվություն չեմ նկատում։Եվ դրա համար ձեր հարցին, թե ի՞նչ պետք է անի,պատասխանեմ՝ պետք է 95 % մասն ապահովի, որի համար շատ մեծ աշխատանք է պետք է կատարել»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder