Թուրքիայում ձերբակալվել են երեք խոշոր քաղաքների քաղաքապետները
Քաղաքական
17:59 05/07/2025
Տարածաշրջան

Թուրքիայում ձերբակալվել են երեք խոշոր քաղաքների քաղաքապետները

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Օզգյուր Օզելը կոչ է արել գործող կառավարությանը նոյեմբերին անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։

Այսօր առավոտյան Թուրքիայում ձերբակալվել են երեք խոշոր քաղաքների՝ Ադանայի, Անթալիայի և Ադըյամանի քաղաքապետները և այլ անձինք  վարչակազմերում կոռուպցիայի վերաբերյալ հետաքննության շրջանակում։

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է թուրքական ընդդիմությանը «հանցագործությունները թաքցնելու և հանցագործներին արդարացնելու» փորձերի մեջ՝ ասելով, որ ընդդիմությունը փորձում է «խեղաթյուրել իրավիճակը» փողոցային բողոքի ցույցերի միջոցով։

Հիշեցնենք, որ մարտին կալանավորվել էր նաև Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն։

Թուրքիայում հաջորդ նախագահական ընտրությունները նախատեսված են 2028 թվականի գարնանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder