Ղրիմի կենդանաբանական այգու տնօրեն իր վրա հարձակված առյուծի ճակատագրի վերաբերյալ որոշում է կայացրել
Հասարակություն
10:10 05/07/2025
Աշխարհ

Ղրիմի կենդանաբանական այգու տնօրեն իր վրա հարձակված առյուծի ճակատագրի վերաբերյալ որոշում է կայացրել

Ղրիմի «Տայգան» սաֆարի-այգու տնօրեն Օլեգ Զուբկովը որոշում է կայացրել իր վրա հարձակված առյուծի հետագա ճակատագրի վերաբերյալ։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, գիշատիչը կշարունակի ապրել այգում։

 Նա նշել է, որ առյուծներից յուրաքանչյուրի բնավորությունը գիտի, և սա բացառություն չէ։ Իր կյանքը փրկվել է, բայց հիմա պետք է նրա հետ շփման մեթոդները ճշգրտվեն։ Զուբկովն ասել է, որ միջադեպը չի ազդել կենդանիների հանդեպ իր վերաբերմունքի վրա։

Օլեգ Զուբկովի վրա առյուծի հարձակումը տեղի էր ունեցել այս տարվա հունիսի 22-ին։ Այգու տնօրենը ստացել էր բազմաթիվ վնասվածքներ, վիրահատվել էր Ղրիմում, ապա տեղափոխվել Կրասնոդար։ Նշվում է, որ կենսական օրգանները չեն վնասվել։ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել աշխատանքի անվտանգության կանոնների խախտման փաստի առթիվ, որը հանգեցրել է առողջությանը լուրջ վնաս հասցնելու։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder