«Հրապարակ». Քննչական կոմիտեում իսկական բարձիթողի վիճակ է
Օրվա մամուլ
08:14 05/07/2025
Հայաստան

«Հրապարակ». Քննչական կոմիտեում իսկական բարձիթողի վիճակ է

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իրավապահ համակարգի մեր աղբյուրները պատմում են, որ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հարկաբաժինը սոդոմ-գոմոր է հիշեցնում։ Միջանցքներում ոտատակ դրված են տասնյակ համակարգիչներ, որոնք առգրավվել են տարբեր քրեական վարույթներով և ըստ էության իրեղեն ապացույց են հանդիսանում, բայց ապացույցներին ներկայացվող պահման պայմաններում չեն գտնվում։ 

Իսկական բարձիթողի վիճակ է, որ ցանկացած պահի` ում մտքով անցնի ինչ-որ բան տանել այնտեղից, հանգիստ կարող է դա անել։ Չնայած Քննչականից  իրեղեն ապացույց ճանաչված 590  հազար դոլարի հափշտակության դեպքից հետո արդեն ոչինչ զարմանալի չէ և կարելի է պատկերացնել, թե ինչ անհուսալի վիճակ է տիրում այս կառույցում, որի ղեկավարը դեռ քրեական գործի վրա թանաքը չչորացած վազում է Հ 1 և լիուբոլ անմեղության կանխավարկած խախտում»։ 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder