Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանում չի եղել էլիտաների կոնսենսուս Սահմանադրության գաղափարի եւ ուղենիշների շուրջ, չկա առավել եւս այսօր. Քաղաքական վերլուծաբան
Հայաստանի Սահմանադրության ընդունման օրն է: Հիշեցնում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն ու գրում,
«Ի՞նչ է Սահմանադրությունը:
Սահմանադրությունը համաձայնություն է՝ համաձայնություն երկրի հիմնական տնտեսա-քաղաքական էլիտաների միջեւ, համակեցության կանոնների, մրցակցության կանոնների շուրջ համաձայնություն: Սահմանադրությունը խաղի կանոններն են, որով պետք է ապրի ու զարգանա հանրությունն ու պետությունը:
Հետեւաբար, Սահմանադրության կենսունակությունը եւ գործունակությունը կախված է նրանից, թե որքան լայն է համաձայնության շրջանակը: Չշփոթել քվեարկողների վիճակագրության հետ: Իհարկե կարեւոր է, որ Սահմանադրությունը ընդունված լինի օրինական գործընթացով, բայց, անգամ այդ Սահմանադրությունը չի կարող դառնալ գործուն կարգ ու մշակույթ, եթե այն չի լինելու հիմնական տնտեսա-քաղաքական էլիտաների կոնսենսուս:
Ինչու՞ չեմ ասում հասարակության: Որովհետեւ, նախ հասարակական կոնսենսուս ըստ իս ձեւավորվում է հենց էլիտաների մասնակցությամբ եւ դերով: Հետեւաբար, դրան հենց էլիտաների կոնսենսուսով է, որ կարող է ապահովվել հանրային հնարավորինս կենսունակ լեգիտիմություն:
Հայաստանում չի եղել էլիտաների կոնսենսուս Սահմանադրության գաղափարի եւ ուղենիշների շուրջ, չկա առավել եւս այսօր, հետեւաբար՝ ցավոք սրտի, անհնարին է մտածել Հայաստանում սահմանադրական կարգի մասին: Սահմանադրությունը շարունակում է մնալ հիմնական ճառասացության առարկա, ինչպես արդիական պետաանության համար անհրաժեշտ գործնականում բոլոր անկյունաքարային գործոն»։