Հյուսիսային պողոտայում առևանգել են ոստիկանական համարանիշերով ու տարբերանշանով ավտոմեքենան, ապա վթարի ենթարկվել
Իրավունք
17:41 05/07/2025
Հայաստան

Հյուսիսային պողոտայում առևանգել են ոստիկանական համարանիշերով ու տարբերանշանով ավտոմեքենան, ապա վթարի ենթարկվել

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 12:00-ի սահմաններում դեռևս չճշտված անձը Հյուսիսային պողոտայում առևանգել է ոստիկանության համարանիշներով ու տարբերանշանով «Samand» մակնիշի ավտոմեքենան, ապա վթարի ենթարկվել Շենգավիթ վարչական շրջանում: 
 
«Առևանգողը ոստիկանական ավտոմեքենայով, ժողովրդին հայտնի «Կինոհայրենիքի» խաչմերուկում բախվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան, ապա առաջ ընթացել, ավտոմեքենան թողել ճանապարհի երթևեկելի գոտում և դիմել փախուստի: 
 
Պարեկները սահմանազատել են տարածքը: 
 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վթարված «Volkswagen»-ի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ առևանգված ոստիկանական ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կենտրոնի պահպանության բաժնի հաշվեկշռում»,- գրում է shamshyan.com կայքը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder