Ողբերգական վթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին
Հասարակություն
18:10 05/07/2025
Հայաստան

Ողբերգական վթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին

Հուլիսի 5-ին՝ ժամը 13:47-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33-րդ կմ-ին «Dodge» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել քարին ու հողաթմբերին․ վարորդը տեղում մահացել է, իսկ չորս ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder